ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ամբուլատորիայի անբարեխիղճ տնօրենը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ամբուլատորիայի անբարեխիղճ տնօրենը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Մարտունու բաժնի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բուժ. ամբուլատորիայի տնօրեն Արսեն Ղուկասյանը պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում գտնվող «ԳԱԶել» մեքենայով շտապօգնության կանչեր իրականացնելու համար 2015-2018 թվականների ընթացքում ստացել է մեկ միլիոն դրամից ավելի գումարի բենզին, սակայն վառելիքն ըստ նպատակի չի օգտագործվել, այլ յուրացվել է տնօրենի կողմից: Պարզվել է նաև, որ այդ նույն ժամանակահատվածում ամբուլատորիայում որպես վարորդ գրանցված անձինք փաստացի չեն հաճախել աշխատանքի, բայց աշխատավարձ ստացել են, որի արդյունքում էլ պետությանը պատճառվել է խոշոր չափի՝ մոտ երկու միլիոն 760 հազար դրամի վնաս:
Նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: