ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

27.01.2017 18:09 Պաշտոնական
ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունվարի 27-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ հյուպատոս Էրին Յուսենին:
Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Հովհաննես Քոչարյանը հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները ոստիկանության և դեսպանության միջև էլ ավելի կամրապնդվեն:
Տիկին Յուսենը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հավաստիացրեց, որ արդեն իսկ կայացած գործընկերությունը կշարունակվի զարգանալ:
Հյուրերի կողմից մի շարք հարցադրումներ արվեցին անչափահասների հետ տարվող աշխատանքների և ընտանեկան բռնության առնչությամբ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց այդ ուղղությամբ ոստիկանության կողմից տարվող աշխատանքների վիճակը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: