Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 1-ից 2-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողությունների, թմրամիջոցի մաքսանենգության և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 2, և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 3 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: