1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 3-ից 6-ը

 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 3-ից  6-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 133 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, խարդախության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, ծեծի` 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը՝ իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու, զենք-զինամթերքի առգրավման և գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 3-ական, սպանության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, կաշառակերության, որսագողության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, պետական-հասարակական ունեցվածքի գողության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, յուրացման կամ վատնման, կողոպուտի, գույքի վնասման և ծեծի, ինքնիրավչության, անզգուշությամբ գույքային վնաս պատճառելու, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրամիջոցի իրացման փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ծնողի և երեխայի տեսակցության կարգը խոչընդոտելու, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու և սպանության փորձի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 21 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, բնակարանային գողության, խուլիգանության և սպանության փորձի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար. 3 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: