Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 8-ից 9-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 29 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության և ընտանեկան բռնության՝ 4-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, սպանության, կողոպուտի, յուրացման կամ վատնման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: