Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 15-ից 16-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, անձի առևանգման, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, սպանության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, իշխանությունը յուրացնելու նախապատրաստության, ծանր վիրավորանք հասցնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային միջոցին ապօրինաբար տիրանալու, բժշկական սպասարկում իրականացնող անձանց կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, խոշտանգման, ինքնիրավչության, սպանության սպառնալիքի, կեղծ օղի իրացնելու և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 15 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավտոմեքենա փախցնելու՝ 2 և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 2 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: