Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 16-ից 19-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 16-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 24, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու` 14, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության և խուլիգանության՝ 6-ական, ընտանեկան բռնության՝ 5, յուրացման կամ վատնման ու գույքը դիտավորությամբ վնասելու` 3-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ինքնիրավչության և ծեծի՝ 2-ական, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու և դատական ակտը չկատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար. 2 մարդ զոհվել է, 63-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: