Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 22-ից 23-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու օգտագործելու կամ տարածելու և սպանության սպառնալիքի՝ 2-ական, անձի առևանգման, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, սառը զենք կրելու, սուտ մատնության, սնանկության ընթացքում ապօրինի գործողության, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու ու սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 29 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: