Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության՝ 19, անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 11-ական, ընտանեկան բռնության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման՝ 4-ական, յուրացման կամ վատնման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, անձի առևանգման, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, ծեծի, սպանության սպառնալիքի, իշխանությանը պարտադրելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու և ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի իրացման և վրաերթի՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: