Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 25-ից 26-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, խարդախության՝ 5, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության, պետական սահմանի ապօրինի հատման և ընտանեկան բռնության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, ծանր վիրավորանքի, անզգուշությամբ մահ պատճառելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու, պոռնկագրական նյութեր տարածելու, պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 10 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար. 34 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: