Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 3-ից 6-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 87 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, մարմնական վնասվածք հասցնելու՝ 20, ծեծի՝ 10, խարդախության՝ 8, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, սպառնալիքի, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, խուլիգանության, պետական, հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, թմրամիջոցի հայտնաբերման, երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու, համակարգչային հանցագործության և կողոպուտի 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 անհետ կորած և 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: