Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից 9-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 6-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 144 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 37, մարմնական վնասվածք հասցնելու՝ 22, խարդախության՝ 17, ծեծի՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, ընտանեկան բռնության՝ 5, թմրանյութի իրացման՝ 4, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, խուլիգանության և ապօրինի ծառահատման՝ 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, սպանության, սպանության փորձի, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, դրամանենգության, համակարգչային հանցագործության, կաշառակերության, սպանության սպառնալիքի, սառը զենքի հայտնաբերման, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելու և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, և ավազակային հարձակման 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: