Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 9-ից 10-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 100 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 40, մարմնական վնասվածք հասցնելու` 12, խարդախության՝ 11, ընտանեկան բռնության՝ 7, յուրացման կամ վատնման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, սպանության փորձի, կողոպուտի, շորթման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անառակաբարո գործողություններ կատարելու և սպանության սպառնալիքի 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու, ավազակային հարձակման, կողոպուտի, համակարգչային հանցագործության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: