Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-ից 10-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության և ծեծի՝ 5-ական, սպանության սպառնալիքի՝ 4, յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, անձի առևանգման՝ 2, բռնաբարության փորձի, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, զենք-ռազմամթերք հափշտակելու, թմրանյութի իրացման, անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ հավաքելու, պահելու, օգտագործելու և տարածելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու, թմրամիջոցի մաքսանենգության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: