Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 11-ից 12-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 11, ընտանեկան բռնության՝ 7, անձնական ունեցվածքի գողության` 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, շորթման, ավտոմեքենա փախցնելու, ծեծի և թմրամիջոցի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1-ական անհետ կորած և հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, սպանության փորձի և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: