Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 12-ից 13-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 68 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 14, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 12-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, յուրացման կամ վատնման ու ընտանեկան բռնության՝ 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ազատազրկման վայրից փախուստի, սպառնալիքի ու սառը զենք հայտնաբերելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, և բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: