Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 82 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 14, ծեծի՝ 7, խարդախության և ընտանեկան բռնության՝ 6-ական, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, թմրամիջոցի հայտնաբերման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և ապօրինի ծառահատման՝ 2-ական, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, հարկերից խուսափելու, կաշառակերության, ինքնիրավչության, սպանության սպառնալիքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, անզգուշությամբ գույքային վնաս պատճառելու, փաստաթղթի կեղծիքի ու ազատությունից ապօրինի զրկելու և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության`4, մարմնական վնասվածք հասցնելու և ավազակային հարձակման 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 35-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: