ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 13-ից 14-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 13-ից 14-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության` 7, ծեծի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, պետական, հասարակական ունեցվածքի գողության, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, անառակաբարո գործողություններ կատարելու, սպանության սպառնալիքի և բնակարանային գողության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող և 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 3, մարմնական վնասվածք հասցնելու, սպանության, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: