Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-ից 14-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 10, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու` 6, սպանության սպառնալիքի՝ 4, խուլիգանության՝ 3, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու և ծեծի՝ 2-ական, պետական, հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, որսագողության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու, հողը փչացնելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ինքնակամ զավթելու, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: