Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 13-ից 16-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 13-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 138 դեպք, որից 19-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 30, մարմնական վնասվածք հասցնելու՝ 22, խարդախության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 9-ական, յուրացման կամ վատնման՝ 5, բնակարանային գողության ու ապօրինի ծառահատման՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, ազատությունից ապօրինի զրկելու, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 2-ական, գույքի դիտավորությամբ վնասման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, որսագողության, պետական սահմանն ապօրինի հատելու, խոշտանգման, թմրանյութի իրացման, թմրանյութի մաքսանենգության, սառը զենք հայտնաբերելու, մասնագիտական պարտականությունները կատարելուն խոչընդոտելու և ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 7-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 53-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: