Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 15-ից 16-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 11, մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 6, կաշառակերության 5, թմրամիջոցի հայտնաբերման 4, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, կողոպուտի 2, անձի առևանգման, պետական հասարակական ունեցվածքի գողության, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, համակարգչային հանցագործության, սպանության սպառնալիքի, ահաբեկչության մասին սուտ հաղորդման, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, ազատությունից ապօրինի զրկելու և տնամերձ հողատարածքում կանեփի աճեցման 1-ական դեպք:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության ու վրաերթի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: