Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 14-ից 17-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 14-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 127 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 30, անձնական ունեցվածքի գողության՝ 22, խարդախության` 16, ծեծի՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, յուրացման կամ վատնման՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, կաշառակերության և թմրանյութի իրացման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, խուլիգանության, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, հոգեմետ նյութեր փոխադրելու կանոններ խախտելու, խոշտանգման, սառը զենք կրելու, թաղման վայրերն անարգանքի ենթարկելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել` 6-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 49-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: