Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 16-ից 17-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, յուրացման կամ վատնման՝ 4, ծեծի՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման՝ 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սպանության սպառնալիքի, թմրամիջոցի մաքսանենգության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, շինարարությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, անձին ազատությունից ապօրինի զրկելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու և փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: