Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-ից 22-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 82 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք հասցնելու` 14, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 4, յուրացման կամ վատնման, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, կողոպուտի, ապօրինի ծառահատման ու կաշառակերության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրամիջոցի իրացման, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ընտանեկան բռնության և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի և բնակարանային գողությունների՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք հասցնելու ու ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։
1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: