Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 22-ից 23-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 15, մարմնական վնասվածք հասցնելու 13, յուրացման կամ վատնման 7, անձնական ունեցվածքի գողության 5, թմրամիջոցի հայտնաբերման 4, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, բնակարանային գողության 2, սպանության փորձի, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, հետաքննության մարմնի գործունեությանը խոչընդոտելու, թմրամիջոցներ առաքելու կանոնները խախտելու, խոշոր չափերի թմրամիջոցներ իրացնելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու, ծեծի, պետական սահմանն ապօրինի հատելու և սպառողին խաբելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 4 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, անձնական ունեցվածքի գողության 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: