1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 23-ից 24-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 18, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, խարդախության` 8, ծեծի, յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման և սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, ալիմենտ վճարելուց խուսափելու, ապրանքային նշանի ապօրինի օգտագործման, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, արհեստավարժ մարզամրցումների և հանդիսավոր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելու և ապօրինի կերպով զենք պահելու և թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը՝ առանց իրացնելու նպատակի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության և պետական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: