Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 27-ից 28-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 86 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 31, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, սպանության սպառնալիքի և ծեծի՝ 4-ական, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցի մաքսանենգության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և երեխային ծնողից ապօրինի բաժանելու՝ 2-ական, ապօրինի ծառահատման, թմրանյութի իրացման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է՝ 2, և կամավոր ներկայացել՝ 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, ավազակային հարձակման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: