Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 28-ից 29-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 28-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 11, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության` 9-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6, յուրացման կամ վատնման՝ 4, խուլիգանության ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, կողոպուտի, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման և ծեծի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության, անձի առևանգման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու թմրամիջոցի մաքսանենգության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: