ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վալերիյ Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

23.02.2019 13:41 Պաշտոնական

Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այցելեց ոստիկանության Երևան քաղաքի վարչոիթյան Մալաթիայի բաժին։ Վալերիյ Օսիպյանը ծանոթացավ բաժնի շենքային պայմաններին, եղավ բոլոր ստորաբաժանումներում՝ հերթապահ մասից քրեական հետախուզություն։ Ոստիկանության պետը զրուցեց ծառայողների հետ՝ հրահանգելով ակտիվացնել գիշերային շրջիկ ծառայությունները, ահազանգերին արձագանքել արագ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան՝ նպաստելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանը։ Ոստիկանության Մալաթիայի բաժնում Վալերիյ Օսիպյանը նկատեց նաև որոշ թերություններ, որոնց արագ և արդյունավետ շտկման համար խիստ հանձնարարականներ տվեց ոչ միայն ծառայողներին, այլև ստորաբաժանման պետին։
Նույն օրը տեղի ունեցած հաջորդ անակնկալ այցը ոստիկանության Երևան քաղաքի վարչության մաշտոցի բաժնում էր։ Այստեղ ևս Վալերիյ Օսիպյանը շրջեց բաժնի բոլոր ստորաբաժանումներում, զրուցեց աշխատակիցների հետ՝ ստուգելով նրանց մասնագիտական գիտելիքները։ Ոստիկանության պետը խիստ հրահանգեց առաջնային ուշադրության արժանացնել համազգեստի կրման կանոնները՝ միշտ լինելով կոկիկ և ազդեցիկ։ Վալերիյ Օսիպյանը նկատեց նաև թերություններ, որոնց լուծման համար կոնկրետ ցուցումներ տվեց ստորաբաժանման ղեկավարին՝ պահանջելով հետևողական լինել անձնակազմի նկատմամբ։