1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մեծամորի ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

07.03.2020 11:33 Գողություն
Մեծամորի ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

Մարտի 6-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 5-ի ժամը 19.00-ից մարտի 6-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Զարթոնք գյուղում գտնվող անասնագոմի դռան փականը և գողացել 2 հորթ:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Մեծամորի բաժնի գործընկերների հետ, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 18.00-ին բաժին բերման են ենթարկել Էջմիածին քաղաքի երկու բնակչի։ Բերման ենթարկվածներից` 17-ամյա պատանին խոստովանական բացատրություն է տվել, որ գողությունը ինքն է կատարել։
Գողոնը հայտնաբերվել է:
Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ բերման ենթարկվածը գողությունը կատարել է 21-ամյա երկու այլ անձանց հետ, որոնք բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 21.10-ին ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: