1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վարդենիսի ոստիկանները բացահայտեցին Խաչաղբյուր գյուղում կատարված անասնագողությունը

18.06.2020 19:48 Գողություն

Հունիսի 10-ին ոստիկանություն զանգած Խաչաղբյուր գյուղի բնակիչը հայտնեց, որ իր անասնագոմից գողություն են արել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը արձանագրեց, որ գիշերը անասնագոմի դռան երկաթյա փականը բացելով՝ մտել են և գողացել 3 գառ և 1 հորթ:
Վնասի չափը շուրջ 200.000 դրամի էր:
Վարդենիսի ոստիկանների անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գողությունը կատարել են 38 և 39 տարեկան եղբայրներ՝ իրենց «ՎԱԶ-21099» մեքենայով։
Նրանք հրավիրվել են ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հորթը վերադարձվել է տիրոջը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: