ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն անասնագողություն են բացահայտել

31.08.2019 14:28 Գողություն

Հուլիսի 31-ին, ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Գոռավան գյուղում, գիշերը թոշակառու մի գյուղացու գոմից երկու հորթ են գողացել:
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով, պարզվել է, որ նշված գողությունը կատարել են Վեդի քաղաքի Թումանյան փողոցի 59 և 32-ամյա բնակիչներ:
Օգոստոսի 30-ին, 59-ամյա տղամարդը հայտնաբերվել է, ներկայացվել Վեդիի քննչական բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրա հանցակցին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: