1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Անասնագողությունը բացահայտվեց դեպքից ժամեր անց /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

  Անասնագողությունը բացահայտվեց դեպքից ժամեր անց /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Դեկտեմբերի 2-ի առավոտյան ոստիկանության Անիի բաժնում Քարաբերդ գյուղի մի բնակիչ հաղորդում տվեց, որ նախորդ օրվա ժամը 23-ից մինչև դեկտեմբերի 2-ի ժամը 6:30-ը, ինչ-որ մեկը կոտրել է իրենց անասնագոմի փականն ու հափշտակել հինգ գլուխ մեկ տարեկան հորթեր, որոնցից մեկը գտնվել է անասնագոմից մոտ 50 մ հեռավորության վրա, մյուսները չկան:
Գյուղացուն պատճառած վնասի չափը մոտ 600.000 դրամ էր:
Ոստիկանության ծառայողները սկսեցին որոնողական աշխատանքներ իրականացնել, և հաղորդումից ժամեր անց, Քարաբերդ գյուղի դաշտերում քրեական հետախույզները նկատեցին «Գազել» մակնիշի մեքենա: Վարորդը չկար: Մեքենայում գողացված հորթերն էին: «Գազելի» անիվները թաղվել էին ցեխի մեջ, ձախողել գործը: Ցեխով քողարկված էին նաև համարանիշերը, իսկ թե ումն էր «Գազելը», դեռ հարկավոր էր պարզել:
Այդ առավոտ գողության մի հաղորդում էլ ոստիկանության Մուշի բաժնում էր ստացվել: Գյումրեցի կինը հայտնել էր, որ դեկտեմբերի 1-ի ժամը 23-ից մինչև դեկտեմբերի 2-ի ժամը 8-ը, իրենց տան դիմացից գողացել են փեսայի մեքենան: Տարօրինակ զուգադիպությամբ` «Գազել» մակնիշի էր: Կողմնորոշումը ստանալուն պես արդեն պարզ էր, որ խոսքը նույն մեքենայի մասին է: Առաջին հայացքից թվում էր` հափշտակել են մեքենան, հետո էլ` հորթերը: Բայց այդպես չէր: Ոստիկանները նույն օրը, «Գազելի» տիրոջը` Գյումրիի բնակիչ Հովհաննես Մանուկյանին, հայտանբերեցին Մարալիկ քաղաքում, որը Քարբերդից առանձնապես հեռու չէ, և գողության կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Անիի բաժին:
Անհականալի էր` ինչու է մեքենան Մարալիկում փնտրել, ինչու ինքը չի ոստիկանություն ահազանգել, այլ խնդրել է զոքանչին ու էլի շատ հարցեր, որոնց պատասխանները չգտնելով` Մանուկյանը խոստովանեց, որ ինքն է հորթերը գողացել, իսկ գործը ձախողելուց հետո, որպեսզի ոստիկաներին շեղի, հարազատներին խնդրել է ոստիկանություն զանգել:
Գողոնը վերադարձվել է տիրոջը:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: