1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհային ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

08.12.2021 12:00 Գողություն

Դեկտեմբերի 1-ին, ժամը 20-ի սահմաններում, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Ալավերդի քաղաքում երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել էին Լճկաձոր գյուղի 50-ամյա բնակչի «ԲՄՎ» մակնիշի մեքենան և սրահում նկատել մոտ մեկ տարեկան խոշոր եղջերավոր անասուն։ Վարորդը կենդանու պատկանելության և տեղափոխման համար փաստաթուղթ չէր ներկայացրել՝ հայտնելով, թե այն իրենն է, տեղափոխում է Լոռու մարզի Ուռուտ գյուղ՝ վաճառելու: Բայց նրա խոսքերը ճանապարհային ոստիկաններին հավատ չէր ներշնչել։ Նրանք Թումանյանի բաժնից օպերատիվ խումբ էին կանչել ու վարորդին, մեքենայով հանդերձ, ներկայացրել բաժին։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նույն օրը, ժամը 18-ի սահմաններում, նրանք խոշոր եղջերավոր անասունը գողացել են Լճկաձոր գյուղից։
Նախապատրաստված նյութերն ու գողոնը, ըստ ենթակայության, ներկայացվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: