ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Դասը վարում է ոստիկանը

Անչափահասների իրավագիտակցության բարձրացման, դպրոցականների շրջանում հանցագործությունների և իրավախախտումների կանխման նպատակով ամեն տարի hանրապետության դպրոցներում ոստիկանությունը անցկացնում է «Դասը վարում է ոստիկանը» խորագրով հանդիպում-զրույցներ։Ավանդույթի համաձայն՝ հերթական հանդիպումն ավագ դպրոցների  աշակերտների հետ տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին։  Ոստիկանության ծառայողներն աշակերտների հետ զրույցներում ներկայացրին որոշ իրավախախտումների դեպքում սահմանված քրեական օրենսդրության դրույթները, խոսեցին բռնության, մարմնական վնասվածքներ հասցնելու հետևանքների, անչափահասների շրջանում տարածված վնասակար երևույթների և դրանցից զերծ մնալու կարևորության մասին: Իրավապահներն անդրադարձան նաև ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին ինչպես հասարակական անվտանգության ապահովման, այնպես էլ հանցավորության դեմ պայքարի գործընթացներում։ Դպրոցականներից շատերը չգիտեին իրենց իրավունքներն ու պարտականությունները։ Նրանց խորհուրդ տրվեց ինքնապաշտպանվելու համար ոչ թե դիմել սառը զենքի օգնությանը, այլ զբաղվել սպորտով, հետևել բարեվարքության կանոններին, լինել հանդուրժող, ունենալ հաղորդակցվելու հմտություններ: Զրույցն ընթանում էր հարց ու պատասխանի միջոցով, և ոստիկանության ծառայողները սպառիչ պատասխանում էին աշակերտներին հետաքրքրող հարցերին:Ուսումնադաստիարակչական նպատակ հետապնդող դասերն անցան ճանաչողական մթնոլորտում։