1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Անհետ կորած անչափահասների հետքերով

11.07.2018 11:25 Անհետ կորած
Անհետ կորած անչափահասների հետքերով

Հուլիսի 4-ին՝ ժամը 23.10-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում մի քաղաքացուհի հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 5-ի սահմաններում, իր երկու երեխաները՝ 16-ամյա Էդգար և 12-ամյա Էրիկ Ղուկասյանները, Արտանիշ գյուղի ֆերմայից դուրս են եկել և չեն վերադարձել:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ճամբարակի բաժնի և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքի շնորհիվ հուլիսի 5-ին երեխաները հայտնաբերվեցին Շողակաթ համայնքի «Ջիլ» բնակավայրից 2 կմ դեպի Ծափաթաղ լճափնյա անտառածածկ հատվածում։
Նույն օրը ոստիկանության Ճամբարակի բաժնում անչափահասների մայրը հաղորդում է տվել, որ Ջրառատ գյուղի բնակիչ Արտակ Առաքելյանը Արտանիշ գյուղում գտնվող իր անասնաֆերմայում հորթին սատկացնելու համար ծեծի է ենթարկել որդիներին՝ գլխի և դեմքի շրջանում պատճառելով վնասվածքներ։
Կինը նշել է նաև, որ այդ պատճառով են երեխաները փախել անասնաֆերմայից։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում հուլիսի 10-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 35-ամյա Արտակ Առաքելյանը 2014 թ․ մինչև 2016 թ․ ամառը իր անասնաֆերմայում ամսական 50 000 դրամով հովվի աշխատանքի է ընդունել 16-ամյա Էդգարին։ Հովվի աշխատանքում եղբորը օգնել է 12-ամյա Էրիկը։ Առաքելյանը, օգտվելով անչափահաս երեխաների խոցելի վիճակից, խաբեությամբ ստիպել է մշտապես բնակվել անասնաֆերմայում, ապա պարբերաբար բռնություն գործադրելով և գործադրելու սպառնալիքով հարկադրել է կատարել անասնապահական այլ աշխատանքներ։
Պարզվել է նաև, որ 2017 թ. դեկտեմբերից մինչև 2018 թ. հուլիսի 3-ը, օգտագործելով սատկած կամ կորած անասունների հանգամանքը, Առաքելյանը ստիպել է անչափահասներին շարունակել աշխատել անասնաֆերմայում և չի վճարել աշխատանքի դիմաց՝ նրանց ենթարկվելով աշխատանքային շահագործման:
Նույն օրը Էդգար Ղուկասյանից հաղորդում է ընդունվել։
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: