1-02
ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը

Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am
 
ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 
 
ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am
 
ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 
 

 
 
 

 

 

Անչափահասների հետ աշխատող ոստիկանները շարունակում են համագործակցել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ընտանիք և համայնք» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում, հուլիսի 25-ին, Մեծամորի համայնքային զարգացման կենտրոնում ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության, Արմավիրի, Վաղարշապատի, Բաղրամյանի և Մեծամորի բաժինների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողները հանդիպեցին շահագռգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման նպատական էր իրավախախտումներ կատարած, հաշվառման մեջ գտնվող և ռիսկի խմբում հայտնված անչափահասների հետ տարվող կանխարգելիչ ու վերականգնողական աշխատանքները դարձնել առավել արդյունավետ՝ գործընթացին ապահովելով նաև հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը։
Հանդիպում-քննարկամանը բացման խոսքով հանդես եկավ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։
Քննարկվեցին 2019 թվականի ընթացքում ոստիկանության Արմավիրի և Մեծամորի բաժինների սպասարկման տարածքում իրավախախտումներ կատարած և հաշվառված անչափահասների վարքագիծը, կատարած արարքի էությունն ու այդ շրջանակում կատարվող ու կատարվելիք կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման հարցերը։
Որոշում կայացվեց շարունակել համագործակցությունը, ընդհանուր աշխատանքին ընդգրկել այլ շահագրգիռ կառույցներ և հաջորդ անգամ հանդիպել առավել ընդլայնված կազմով։
Ոստիկանները նաև շրջեցին համայնքային զարգացման կենտրոնի տարածքում, դիտեցին «Ընտանիք և համայնք» բարեգործական կազմակերպության շահառու անչափահասների պատրաստած տիկնիկային ներկայացումը և երեխաների հետ մասնակցեցին կավագործության դասընթացին։