1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Եղեգնաձորի ոստիկանները բացահայտեցին ավտոտեխսպասարկման կետից կատարված գողությունը

01.11.2024 11:42 Գողություն
Եղեգնաձորի ոստիկանները բացահայտեցին ավտոտեխսպասարկման կետից կատարված գողությունը

Գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էր հոկտեմբերի 23-ին: Եղեգնաձորի Մաշտոցի փողոցի տներից մեկի բնակիչը հայտնել էր, որ հոկտեմբերի 22-ի ժամը 21.30-ից հոկտեմբերի 23-ի ժամը 9.00-ն ընկած ժամանակահատվածում մուտքի դռան փականը կոտրել, մտել էին Եղեգնաձորի Երևանյան խճուղում գտնվող իր ավտոտեխսպասարկման կետ և կատարել գողություն: Պարզվել էր, որ մետաղյա պահարանից գողացել էին 250 հազար դրամ, իսկ սրահից՝ ավտոմեքենա վերանորոգելու համար նախատեսված բանալիների հավաքածու, ինչպես նաև կոտրել էին մուտքի մոտ տեղադրված սրճեփ սարքը և գողացել մանրադրամները: Տուժողին պատճառվել էր մոտ 940 հազար դրամի վնաս:
Գողության փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են Վերնաշեն գյուղի բնակիչ՝ 30-ամյա և Երևանի բնակիչ 40-ամյա երկու տղամարդիկ:
Նրանք հրավիրվել են Եղեգնաձորի բաժին, որտեղ խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք: Նաև պարտավորվել են վերադարձնել գողոնը:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական վարչություն:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: