Հայտնաբերվել է անհետ կորած կնոջ դին
Հունիսի 7-ին, ժամը 08.35-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում ԱԻՆ «911» ծառայությունից հաղորդում է ստացվել, որ «Արգել» ՀԷԿ ջրամբարում դիակ կա: 
 Պարզվել է, որ հայտնաբերվածը հունիսի 3-ից ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Մարգո Հակոբյանի դին է: 
 Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
 Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					