ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվել է անհետ կորածի դին

Մարտի 15-ից որպես անհետ կորած որոնվում էր 1931թ. ծնված Ալում Ջահանգիրյանը:
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում մարտի 27-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Գորիս քաղաքի «Սնդիր ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել է Ալում Ջահանգիրյանի դին։ Նրա մարմնի տեսանելի հատվածներում մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: