ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անհետ կորած 20-ամյա աղջիկը հայտնաբերվել է

 Հուլիսի 28-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 20-ամյա Հեղինե Մակարյանը: Ոստիկանության Կոտայքի և Տավուշի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին Հեղինե Մակարյանը հայտնաբերվել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում և նույն օրը ներկայացվել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Նա հայտնել է, որ հուլիսի 26-ին իր կամքով է դուրս եկել Բյուրեղավան քաղաքի իրենց բնակարանից և այժմ բնակվում է Արծվաբերդ գյուղում:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: