ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվել է անհետ կորած տղամարդու դին

Դեկտեմբերի 2-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թաղամասի հարակից դաշտում հայտնաբերել են դիմային հատվածը հոշոտված անհայտ անձի դիակ։ Զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը 92-ամյա Վարդան Բաղդասարյանի դիակն է։ Նա նոյեմբերի 21-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

 

28.11.2019 12:39

92-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 92-ամյա Վարդան Բաղդասարյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 010 42 02 02 հեռախոսահամարներով։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: