Արաբկիրի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը
Հուլիսի 4-ին Արամ Խաչատրյան փողոցում գտնվող ավտոդողերի վերանորոգման կետի աշխատակիցը աշխատավայրից գողացել էր անիվ քանդելու էլեկտրական գործիք և չորս անիվ:
Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է աշխատակցի ինքնությունը, բացատրական աշխատանքի արդյունքում էլ Ա. Բաբաջանյան փողոցի 32-ամյա բնակիչը հուլիսի 8-ին, ժամը 19-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: