ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ․ ԱՐՏՅՈՄ ՄԻՐԶՈՅԱՆ

Գնդապետ Արտյոմ Միրզոյանը զինվորական կյանքը սկսել է ռազմական ինստիտուտից. եղել է կուրսանտ, ապա՝ դասակի, վաշտի, գումարտակի հրամանատար։
Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո ծառայությունը շարունակել է ոստիկանության զորքերում, տարածքային բաժիններում։ 2018-ից ոստիկանության զորքերի գնդերից մեկի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալն էր։
44-օրյա պատերազմը սկսվելուն պես գնդապետ Արտյոմ Միրզոյանն անցնում է իր պարտականությունների կատարմանը։
«Կիրակի էր: Զորամասից զանգեցին. պետք է գնար զորամաս։ Միլենան հարցրեց՝ պապ, հիմա, որ պատերազմ է սկսվել, դո՞ւ էլ պետք է գնաս։ Ասաց՝ որ բախտ վիճակվի, գնալու եմ, իհարկե։ Ես երդում եմ տվել եղբորս»,-պատմում է գնդապետի կինը՝ Հերմինե Մանուչարյանը։
Արտյոմ Միրզոյանի եղբայրը՝ Արմեն Միրզոյանը, զոհվել էր Արցախյան առաջին պատերազում, 1994 թվականին՝ Մարտակերտում։ Եղբոր զոհվելու օրը Արտյոմ Միրզոյանը երդվել էր վրեժ լուծել։ Հավատարիմ երդմանը՝ իր ստորաբաժանումով մեկնեց Արցախ։ Մասնակցեց Ջրականի ու Քարվաճառի պաշտպանական մարտերին։ Հոկտեմբերի 8-ին կարճ ժամանակով եկել էր տուն։
«Հոկտեմբերի 8-ն էր, ժամը 5-ի կողմերը։ Դուռը ծեծեց, բացեցի։ Մի քանի օրում ոնց որ ծերացած լիներ։ Առաջին հարցս եղել է՝ քանի՞ հոգի էիր տարել։ Ասաց՝ 200։ Հարցրի՝ բոլորը հետ են եկել, չէ՞։ Ասաց՝ ես չէի թողնի, որ մեկի մազը ծռվեր, իհարկե, բոլորին հետ եմ բերել»,-պատմում է կինը՝ Հերմինեն։
Օրեր անց գնդապետ Միրզոյանը կրկին ռազմաճակատում էր։ Այս անգամ ենթակաների հետ մասնակցում է Շուշիի պաշտպանությանը։
«Պարոն Միրզոյանը խրամատում ընդհանրապես չի եղել։ Մի բարձր թումբ կար, այդ թմբի վրա էր միշտ կանգնած: Մեզ միշտ ոգեշնչում էր։ Ասում էր՝ չվախենաք, չընկճվեք, հաղթել ենք ու հաղթելու ենք այս կռիվը։ Տեսանք, որ Քարինտակից առաջանում է թշնամին։ Պարոն Միրզոյանը ասաց՝ բերեք նռնականետն ու արկերը»,-պատմում է ոստիկանության զորքերի ծառայող Մարտուն Մարտիրոսյանը։
«Նռնականետով մի քանի հարվածներ է հասցնում հակառակորդին։ Նրան հաջողվում է խոցել թե՛ կենդանի ուժ, թե՛ ծանր տեխնիկա։ Հետաքրքիր էր, որ երկար ժամանակ նա այդ զենքի հետ չէր աշխատել, բայց ճշգրիտ լիցքավորում էր ու խոցում։ Լսվեց պայթյուն, և Միրզոյանը ստացավ բեկորային մի քանի վնասվածք։ Մեր երջանկահիշատակ հրամանատար Արմեն Վարդանյանի հետ անմիջապես նրան տեղափոխեցինք շտապօգնության մեքենան։ Վնասվածքները ծանր էին, ցավոք, ճանապարհին մահացավ»,-սրանք էլ զորամասի բուժծառայության պետ Հայկ Աղլամազյանի հիշողություններն են։
Արտյոմ Միրզոյանը մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած բարձր պատասխանատվության և անձնվիրաբար մարտնչելու համար հետմահու պարգևատրվեց «Սխրագործության համար» մեդալով։
Արտոմ Միրզոյանը ամուսնացած էր, ուներ երկու դուստր։ Դուստրը՝ Էլենը, հիշում է հոր բոլոր խորհուրդներն ու պատգամները, որոնք կուղեկցեն նրան ողջ կյանքում։ «Գնալուց մի քանի օր առաջ զրուցում էինք։ Ասաց, որ միշտ պիտի իրեն ուրախ հիշեմ։ Ինքը գիտեր՝ ուր է գնում։ Ասաց, որ իր պատիվը միշտ բարձր պահեմ»։
Գնդապետ Միրզորանը, բացի անմիջական գործառույթներից, ղեկավարում էր նաև ոստիկանության պատվո պահակախումբը։ Այդ ստորաբաժանման հիմնադիրն էր։ Իսկ այսօր ոստիկանությունն ունի պրոֆեսիոնալ պատվո պահակախումբ, որը մասնակցում է պետական ու կառավարական միջոցառումներին։
Գնդապետ Արտյոմ Միրզոյանի մյուս աղջիկը՝ Միլենան, հոր զոհվելուց հետո որոշել է ընդունվել ոստիկանության շարքերը, համազգեստ կրել ու շարունակել հոր գործը։ «Քոլեջը կարմիր դիպլոմով եմ ավարտել, որ ինքը հպարտանար, իսկ դիպլոմը հանձնելու օրն էլ միայն ինքն է եղել իմ կողքին։ Ոչ ոքի չէր թողել, որ գան, միայն ինքն էր եկել, որ այդ պահը ինքը տեսներ։ Համալսարան գնալուց էլ կողքիս է եղել: Ասում էր՝ վստահ եղիր, վերջում միշտ ամեն ինչ լավ է լինելու»։
Գնդապետ Արտյոմ Միրզոյանը չդրժեց եղբոր շիրմին տված երդումը՝ արիաբար զոհվեց հանուն հայրենիքի։ Իսկ զավակները շարունակում են հոր գործը, նրա ստեղծած ստորաբաժանումը շարունակում է պատվով իրականացնել իր առջև դրված խնդիրները։