ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ․ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆ

Կրտսեր սերժանտ Արթուր Սահակյանը ծնունդով Արարատի մարզի Գինեվետ գյուղից էր։ Ամուսնացած էր: Ունի երկու զավակ։ Ոստիկանության զորքերում էր 2010 թվականից։ Ծառայակից ընկերների հետ շուրջ երկու տարի Տավուշում իրականացրել էր մարտական հերթապահություն։
2020 թվականի պատերազմին զինվորագրվեց ու սեպտեմբերի 29-ին մեկնեց Արցախ։ Արթուրն ու զինակիցները նախ Քարվաճառում էին։ Արթուրը 2007-2009 թվականներին զինվորական ծառայությունն անցել էր Քարվաճառում։ Տեղանքին ծանոթ էր, ընկերներին օգնում էր կողմնորոշվել։
Շուրջ մեկ ամիս Քարվաճառում լինելուց հետո մի քանի օրով գնաց տուն, ապա նոյեմբերի 2-ին կրկին մեկնեց Արցախ։ Այս անգամ ոստիկանության զորքերի զորախումբը պետք է մասնակցեր Շուշիի պաշտպանությանը։ Քարինտակի և Շուշիի մերձակայքում ծանր մարտեր էին մղում։ Արդեն վիրավորներ ունեին։
«Նոյեմբերի 5-ի ծանր մարտի ժամանակ ես վիրավորվեցի։ Մի կերպ ձայն տվեցի Արթուրին։ Ասացի՝ վիրավոր եմ։ Հասավ ինձ, գրկեց ու տանում էր։ Ապա կապվեց վաշտի հրամանատարին, թե՝ պարոն Գասպարյան, Կարոն վիրավոր է։ Երկուսով օգնեցին ինձ, տարան դեպի մեքենան»,- պատմում է ծառայակից ընկերը՝ Կարապետ Մանուկյանը։
Վաշտի հրամանատար Էդգար Գասպարյանն ու Արթուր Սահակյանը ցույց տվեցին առաջին օգնությունն ու վիրավորին դուրս հանեցին մարտական գործողությունների վայրից։ Օգնեցին վիրավորին ու շարունակեցին մարտը։ Որոշ ժամանակ անց Արթուրն ու ծառայակիցներն ընկան թշնամու շրջափակման մեջ։ Վերջին հեռախոսազանգը կնոջը եղավ նոյեմբերի 7-ին։ «Ձայնից զգացվեց, որ անտառում է, վազում է։ Ասաց, որ շրջափակման մեջ են, չգիտեն՝ կկարողանան դուրս գալ, թե՝ չէ։ Չթողեց, որ խոսեմ: Ասաց՝ խոսք տուր, որ ինչ էլ լինի, չես հուսահատվի։ Բնականաբար, խոսք տվեցի, որ չեմ հուսահատվի։ Վերջին խոսքերն էին, որ մեզ շատ է սիրում, որ երեխաներին լավ նայեմ, ճիշտ դաստիարակեմ…»,- պատմում է կինը՝ Ելենա Ուսնունցը։
Օրեր անց պարզվեց, որ Արթուրը զոհվել է՝ կռվելով մինչև վերջ։ Արթուր Սահակյանի որդին՝ Արսենը, որոշել է ոստիկան դառնալ, աղջիկը՝ Մարին, հաճախում է ազգագրական պարերի խմբակ։ Իսկ կինը՝ Ելենան, փորձում է չհուսահատվել, ամուսնուն տված խոսքի տերը լինել։ Որոշել է ծառայության ընդունվել ոստիկանության զորքեր և շարունակել ամուսնու կիսատ թողած գործը։