ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ․ ԿԱՐԵՆ ԲԱԴՈՅԱՆ

Ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Բադոյանի համազգեստը իր սենյակի պահարանում է։ Այն սենյակի, որ նոր էր վերանորոգել. ընտանիք կազմելու մտադրություն ուներ․․․ Պատերազմը ջնջեց Կարենի բոլոր նպատակները։
Սեպտեմբերի 27-ին երբ սկսվեց պատերազմը, ազգությամբ քուրդ Կարեն Բադոյանը արձակուրդում էր, սակայն այդ հանգամանքը չկանգնեցրեց նրան։
Կարենն ու ծառայակից ոստիկանները մինչ Արցախ մեկնելը մարտական պատրաստություն անցան։ Ծառայակից ընկերների խոսքերով՝ պարապմունքների ընթացքում Կարենն իրեն լավ էր դրսևորում, լավ էր տիրապետում զենքին, քանի որ 2011-2013 թվականներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն անցել էր Քարվաճառում։ Ինչպես ոստիկանությունում, այնպես էլ բանակում ցուցաբերել էր բարձր պատասխանատվություն և առաջադիմություն։
Հոկտեմբերի 3-ին՝ Արցախ մեկնելու ճանապարհին, զանգել էր մորը։
«Զանգեց, թե՝ մամ, գալիս ենք։ Ես էլ ուրախացա։Գիտեի, որ Վանաձորում էին։ Մտածեցի՝ կռիվը վերջացել է, գալիս է տուն։ Հարցրի՝ տո՞ւն ես գալիս։ Ասաց՝ «Չէ, մամ ջան, գնում ենք։ Մեր տան դիմացի ճանապարհին ենք։ Գնում ենք Ղարաբաղ՝ Շուշի»։ Դուրս եմ եկել, պատշգամբի լույսերը վառել եմ ու աղոթել բոլորի համար։ Մի քանի «Ուրալ» մեքենայով գնում էին։ Աղոթում էի, որ ոչ մեկի մազը չծռվի, որ բոլորը վերադառնան իրենց ընտանիքներ։ Ինքը առաջին մեքենայի հետևում էր նստած՝ ձեռքը օդի մեջ։ Մինչև հիմա աչքիս առաջ է։ Հաջող արեց, երևի զգում էր, որ էլ հաջող չի անելու․․․»,- արցունքների միջից պատմում է մայրը՝ Նարինե Բադոյանը։
Դա եղավ մոր ու որդու վերջին հրաժեշտը։ Ամեն անգամ պատշգամբից ճանապարհին նայելիս տիկին Նարինեն նույն պատկերն է հիշում...
«Կարենը թիկունք էր ինձ համար։ Միշտ իմ կողքին է եղել։ Ինչ գործ որ ուզում էի անել կամ պլանավորել, միշտ իրեն էի զանգում՝ ո՞նց անենք, ի՞նչ անենք։ Ինքն էլ ինձ էր զանգում։ Հիմա տեղը շատ է երևում»,-ասում է եղբայրը՝ Էդգար Բադոյանը։
Տան վերանորոգումը ավարտին կհասցնի Կարենի ոստիկան եղբայրը՝ Էդգարը։ Իսկ հանուն հայրենիքի ընկած ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Բադոյանի նպատակները այդպես էլ անավարտ մնացին...