ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ․ ՄԱՆՈՒԿ ԻՍԱԽԱՆՅԱՆ

Ոստիկանության զորքերի ծառայող Մանուկ Իսախանյանը ծնվել էր 1994 թվականին՝ Արմավիրի մարզի Շենավան գյուղում։ 2012-2014 թվականներին ծառայել էր բանակում, իրականացրել մարտական հերթապահություն։ 2014 թվականից ոստիկանության զորքերում էր։ Ծառայակիցների հետ Տավուշում իրականացրել էր մարտական հերթապահություն։
Երբ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սկսվեց լայնածավալ պատերազմ, Մանուկ Իսախանյանը տագնապով գնաց զորամաս, իսկ սեպտեմբերի 29-ին մեկնեց Արցախ։ Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 25-ը Մանուկն ու ծառայակիցները մասնակցեցին Քարվաճառի պաշտպանությանը։ Հետո Մանուկը մի քանի օրով եկել էր տուն։ Հարազատների խոսքով՝ չէր սիրում պատմել կամ խոսել ռազմի դաշտում տեղի ունեցածից։ Բոլորին հանգստացնում էր, հույս տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մի քանի օր հանգստանալուց հետո Մանուկ Իսախանյանը կրկին մեկնեց Արցախ։ Այս անգամ՝ Շուշի։ Նոյեմբերի 4-ից մասնակցեց Շուշիի պաշտպանական մարտերին։ Մի քանի օր կենաց-մահու կռիվ մղեցին թշնամու մեծաքանակ ուժերի դեմ։ Նոյեմբերի 7-ին Մանուկ Իսախանյանը զոհվեց Շուշի տանող ճանապարհին։
Օրեր անց պարզվեց, որ շրջափակման մեջ զոհվել էին բոլորը…
Փա՛ռք անմահության ճանապարհ բռնած մեր բոլոր տղաներին։