1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողության մասին հաղորդումը կեղծ էր․ 17 գլուխ խոշոր եղջերավոր անասունները գտնվել են

27.12.2024 15:02 Գողություն
Գողության մասին հաղորդումը կեղծ էր․ 17 գլուխ խոշոր եղջերավոր անասունները գտնվել են

Դեկտեմբերի 22-ին Ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Լուսակն գյուղի 50-ամյա բնակիչը հայտնել էր թե, վարչական տարածքում գտնվող գոմի դուռը կոտրելու միջոցով գողացել են խոշոր եղջերավոր անասուններ: Հաղորդումը փոխանցվել էր Համայնքային ոստիկանության Թալինի բաժին: Մեկնած ոստիկաններին ահազանգողը հայտնել է, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 17.10-ից մինչև 18.15-ն ընկած ժամանակահատվածում, Լուսակն գյուղի վարչական տարածքում գտնվող գոմի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելու միջոցով գողացել են իրեն վստահված 45 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից 17-ը: Քրեական ոստիկանության Արագագածոտնի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Թալինի և Արմավիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 26-ի գիշերը, Արմավիրի մարզի Լուկաշին բնակավայրի վարչական տարածքի հանդամասում հայտնաբերվել են խոշոր եղջերավոր անասուններից 7-ը, իսկ առավոտյան Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի արոտավայրում` մնացած 10-ը: Պարզվել է, որ իրականում գողություն տեղի չի ունեցել: Անասնապահը, ում վստահված էր գոմում գտնվող անասունների պահպանությունը, դեկտեմբերի 22-ին մոտ մեկ ժամ բացակայել է` անասուններին թողնելով առանց հսկողության, իսկ երբ վերադարձել ու նկատել է անասունների բացակայությունը` գողության պատրանք ստեղծելու նպատակով կոտրել է գոմի դռան կախովի փականը և տարածքը լուսավորող լամպերը, տեղյակ պահել գոմի տիրոջը և անասնատերերին, հետո ոստիկանությունում ներկայացրել իրականությանը չհամապատասխանող հաղորդում: Թալինի քննչական բաժնում նա տվել է խոստովանական ցուցմունք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: