ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկներին կաշառք առաջարկած անձը ձերբակալվել է

Պարեկներին կաշառք առաջարկած անձը ձերբակալվել է

Հունվարի 2-ին պարեկները մոտեցել են մայրաքաղաքի Կոմիտասի պողոտա՝ ճանապարհատրանսպորտային պատահարն արձանագրելու։ 47-ամյա վարորդը, գտնվելով ոչ սթափ վիճակում, ներկայացրել է վարորդական իրավունքի երկու վկայական, որոնցից մեկը՝ կեղծ։ Արձանագրություն կազմելու նպատակով պարեկը վերցրել է վկայականները, ինչից հետո քաղաքացին պարեկների ծառայողական մեքենայի սրահ է նետել 20 հազար դրամ՝ վարորդական վկայականները վերադարձնելու և արձանագրություն չկազմելու համար:
Կաշառք տալու և կեղծ վարորդական վկայական ներկայացնելու հիմնավոր կասկածով 47-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն Կոմիտե: