ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանում

Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանում

Փետրվարի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «ՎԱԶ-2121» ավտոմեքենան, որը բեռնված է եղել բոխու փայտանյութով: Վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ բենզասղոցով փայտը հատել է Պուշկինո գյուղի մոտակա անտառից, Լոռի Բերդ գյուղ տեղափոխելու նպատակով:
Ավտոմեքենան՝ փայտանյութով, տեղափոխվել է Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ բենզասղոցը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: